ԵԽԽՎ-ում Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկուցող Ինգեբորգա Գոդսկեսենը Անկարային կոչ է արել հաշվետվու լինել երկրի հարավ-արեւելքում մարդու իրավունքների ոտնահարումների հարցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵԽԽՎ-ում ներկայացնելով իր զեկույցը՝ նա տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ այդ շրջանում իրականացված գործողություններից սպանվել է ուժային կառույցների ավելի քան 500 սպա եւ ավելի քան 350 քաղաքացիական անձ, ինչպես նաեւ Թուրքիայում, Իրաքի հյուսիսում եւ Սիրիայի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության 5 հազար անդամ:
«Պարետային ժամի ընթացքում շենքերի մեծ մասը ոչնչացվել է, եւ մարդիկ, որոնք հարկադրված են եղել լքել իրենց տները, պետք է վերադառնալու հնարավորություն ունենան»,- ասել է զեկուցողը:
«Այդ պատճառով Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում հաշվետու լինել մարդու իրավունքների ոտնահարումների մասով, ավելի թափանցիկ տեղեկություն ներկայացնել տեղում իրավիճակի մասին, հետաքննել մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը»,- նշել է նա:
Գոդսեկենը նաեւ նշել է, որ իրենց մտահոգում է օրինագիծը, որը հիմա քննարկվում է, եւ որը հավանաբար կապահովի ուժային կառույցների անդամների պաշտպանությունը: «Այդ օրենքից պետք է հրաժարվել: Մենք առաջարկում ենք շրջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետաքննության համատեղ մարմին ստեղծել: ԵԽԽՎ-ին կոչ ենք անում ավելի ակտիվ դեր խաղալ եւ դառնալ այն ֆորումը, որի հիման վրա կարելի է հակամարտության խաղաղ լուծում գտնել»,- ասել է նա:





























