Այն փաստը, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե է ընթանում, վկայում է այն մասին, որ Եվրամիությունը փլուզվում է: Այս մասին Financial Times-ում լույս տեսած հոդվածում գրել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:
«Ես կողմ կքվեարկեի Brexit-ին»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Ֆրանսիան հազար անգամ ավելի շատ պատճառ ունի այդ միությունը լքելու համար, քանի որ իրենք նաեւ եվրոգոտու ու Շենգեն գոտու անդամներ են:
«Ինչպիսին էլ որ լինի հանրաքվեի արդյունքը, դրա անցկացման հնարավորությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ն փլուզվում է, ճաքերն ամենուր են»,- վստահություն է հայտնել Լե Պենը:
Մարին Լե Պենը Եվրամիությունն անվանել է տոտալիտար կազմակերպություն, որն ամեն կերպ ձգտում է երկրներին իր շարքերում պահել:





























