Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը անմտություն է: Այս մասին, ինչպես ինքը Սարկոզին է հայտնել, նա ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժաամանակ հունիսի 21-ին, հայտնում է բրիտանական Independent-ը:

«Եվրոպային նոր առաջնորդներ են պետք, Եվրոպան պետք է նախաձեռնություն ստանձնի, Եվրոպային նոր գաղափարներ են պետք»,- ասել է Սարկոզին հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցի ժամանակ: