ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 475.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.29 դրամ (նվազել է 2.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.60 դրամ (նվազել է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 265.5 դրամ, ոսկի՝ 19,632.01 դրամ, պլատին՝ 14,979.02 դրամ։

Հունիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: