ԱՄՆ-ն ողջունում է այն դրական տեղաշարժները, որոնք ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների արդյունքում: «Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Նրա խոսքով բանակցությունների շրջանակում նկատվող առաջխաղացումը ղարաբաղյան կարգավորման շուրջ Վիեննայում ԱՄՆ ու ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ կայացած նախորդ հանդիպումների տրամաբանական շարունակությունն է:

«Գլխավոր նպատակն է օգնել համընդգրկուն խաղաղ համաձայնությանը»,- նշել է Ռ. Սեկուտան: