Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է բարեհաջող իրականացրած հրթիռային փորձարկումների մասին, ինչը, նրա խոսքով, հաստատում է Խաղաղ օվկիանոսում ամերիկյան օբյեկտները գրոհելու ունակության մասին։ Կիմ Չեն Ընը կրկնակի գործարկումը մեծ իրադարձություն է որակել, որը կամրապնդի երկրի միջուկային ներուժը, հայտնում է BBC–ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Կիմ Չեն Ընն անձամբ է վերահսկել բալիստիկ հրթիռների փորձարկումը։
«Մենք հնարավորություն ունենք գրոհել Խաղաղ օվկիանոսում ռազմական գործողությունների ամերիկյան թատերաբեմը»,– հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։





























