System of a Down ռոք-խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանն իր երկրպագուներին առաջարկում է անվճար բեռնել  իր «Այո, դա Ցեղասպանություն է» երգը` դրանով մարդկանց ուշադրությունը սեւեռելով Հայոց ցեղասպանության վրա:

Այդ ակցիան Serjical Strike Records-ի, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի եւ հայ երիտասարդության ֆեդերացիայի կողմից կազմակերպված արշավի մի մասն է:  

Հայ երիտասարդության ֆեդերացիայի անդամները վերջին շաբաթներին այցելել են բազմաթիվ համալսարաններ, որտեղ ուսանողներին պատմել են սկսված արշավի մասին, հաղորդում է Аsbarez-ը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սերուժ Աբրահամյանի խոսքով, ցեղասպանությունների դադարեցման պահանջը չպետք է մեկանգամյա ակցիա լինի, որն անցկացվում է ապրիլին: Սկսված արշավը եղակի հնարավորություն է մարդկանց ուշադրությունը սեւեռել այդ խնդրի վրա ողջ տարվա ընթացքում: