Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Եվրամիության կազմից դուրս գալուց հետո երկիրն ավելի քիչ հնարավորություններ ունենա պաշտպանելու Ջիբրալթարը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոն ասել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեի արդյունքներից հետո Իսպանիան կձգտի Ջիբրալթարի նկատմամբ ինքնիշխանության հաստատման: Նրա խոսքով, քվեարկության արդյունքներն ամբողջությամբ փոխեցին թերակղզու ապագայի շուրջ կանխատեսումները:
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն անցկացվեց հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթեցին 51.9% ձայնով, 48.1%-ը դեմ քվեարկեց:



























