The Washington Post թերթը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ֆոնին թվարկել է  7 պատճառ, թե ինչու են որոշ եվրոպացիներ բացասաբար վերաբերվում Եվրամիությանը:

Առաջինը եվրոպացի բյուրոկրատների համար վճարելու անհրաժեշտությունն է: Խոսքը ԵՄ ներկայացուցիչների բարձր աշխատավարձերի մասին է: Հեղինակ Մայքլ Բիրնբաումը չի պարզաբանում, թե կոնկրետ քաղաքացիների ինչ դասի մասին է խոսքը:
Մինչ ԵՄ առանձին երկրներ ստիպված են կոշտ տնտեսման քաղաքականություն վարել, ԵՄ աշխատակազմի աշխատակիցների մեծ մասը առատորեն վարձատրվում է, նշում է հեղինակը:

Երկրորդ պատճառը, ըստ WP-ի հոդվածագրի, թանկարժեք այցելություններն են:  Բան այն է, որ Եվրախորհրդարանը պարտավոր է ամեն ամիս հավաքվել Ստրասբուրգում, եւ դա այն պարագայում, որ ԵՄ գործողությունների մեծ մասը կարգավորվում է Բրյուսելից:

Չորրորդ պատճառը թափանցիկության բացակայությունն է: ԵՄ-ն կարեւոր որոշումները կայացնում է դռնփակ: ԵՄ ղեկավարները գործարքներ են կնքում մասնավոր կարգով, հետո ուղղակի հայտնում են իրենց որոշման մասին, իսկ լրագրողները ստիպված են գուշակել, թե ով է դեմ եղել, իսկ ով՝ կողմ:

Հինգերորդ պատճառն, ըստ հեղինակի, այն փաստն է, որ ԵՄ-ն ուշադրություն չի դարձնում ընտրողների կողմից այս կամ այն նախաձեռնության դեմ լինելու հանգամանքին եւ ինչ-որ կերպ այն «սղղացնում է»:

Վեցերորդ պատճառը մեծաթիվ բարձր վարձատրվող թարգմանիչներն են:

Հեղինակը թվեր է մեջբերում. Եվրոպական հանձնաժողովում աշխատում է 1750 լեզվաբան, 600 մշտական թարգմանիչ եւ 3 հազար կամավոր թարգմանիչ:

Եվ վերջապես 7-րդ պատճառը ավելորդ բյուրոկրատությունն է:

Հեղինակը ներկայացնում է ԵՄ կազմից դուրս գալու հավանական թեկնածուներին՝ Շվեդիա, Հունաստան, Դանիա, Նիդեռլանդներ, Հունգարիա եւ Ֆրանսիա: