Գերմանիայի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը բրիտանական Brexit-ի լույսի ներքո մեկնաբանել է ԵՄ-ին Ուկրաինայի  անդամակցության հեռանկարները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարց տեսանելի ապագայում չկա ոչ արտգործնախարարի (Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի), ոչ էլ ամբողջ Եվրոպական միության առջեւ», — ասել է Շեֆերը` պատասխանելով լրագրողների հարցին:  

Դիվանագետը հավելել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը  «երկարատեւ գործընթաց է, որում գտնվում ենք»:

«Գործընթացը հասարակ չէ, ընդհակառակը, ծայրաստիճան բարդ է բազմաթիվ պատճառներով», — հավելել է Շեֆերը: