Երեւանի «Արմենալ» փայլաթիթեղագլանման գործարանը 100 հազար տոննա արտադրանք է թողարկել, որի տարեկան արտադրանքի ծավալը 2000-ի գործարկման սկզբից ավելացել է առավել քան 20 անգամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ռուսալ» ընկերությունից, որի կազմում է ընդգրկված «Արմենալ»-ը:
Նշենք, որ արտադրության ծավալների աճը «Արմենալում» ուղեկցվում է տեխնիկա-տնտեսական ցուցանիշների աճով. գրեթե 2 անգամ իջել է մետաղամշակման ինքնարժեքը` մեկ մարդուն բաժին ընկնող արտադրանքի կրկնակի ավելացման պարագայում: Պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը կայունացել է 70 տոկոսի մակարդակում:
«Արմենալը» Հայաստանի գլխավոր արտահանողներից մեկն է, որի արտադրանքը մատակարարվում է 20 երկրների սպառողներին: Իրացման հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան է, Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը:




























