Forbes ամսագիրն աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակ է կազմել:

Այսպես, ԱՄՆ նախագահ Միշել Օբաման ցուցակում գրավել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեղը, ով 4 տարի անընդմեջ գլխավորում էր ցուցակը: 2010 թվականին, սակայն, նա զբաղեցրել է 4-րդ տեղը:

2-րդ տեղում Kraft Foods-ի գործադիր տնօրեն Իռեն Ռոզենֆելդն է: 3-ում` Օփրա Ուինֆրին է:

Ամենազդեցիկ կանանց ցուցակում են հայտնվել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, երգչուհիներ Լեդի Գագան, Բեյոնսեն եւ այլոք:

Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին զբաղեցրել է 35-րդ տեղը, Ելիզավետա 2-րդը` 41-րդ տեղը: 21-րդ տեղում Անջելինա Ջոլին է, 29-րդում` Մադոննան: