Ռուսաստանը կփորձի պայքարել կաշառակերության դեմ եկեղեցու միջոցով: Ուղղափառ հոգևորականները ռուսներին կբացատրեն, որ կաշառակերությունը մահացու մեղք է համարվում և այդպիսով հավատացյալների մեղքերի քավություն կտան։

Մոսկվայի պատրիարքարանի՝ զինված ուժերի և իրավապահ մարմինների հետ համագործակցության սինոդային բաժնի ղեկավար Սերգիյ Պրիվալովի  խոսքով՝  հոգևորականները  հավատացյալներին պետք է բացատրեն մարդու հոգու համար կաշառակերության վնասակարությունը, ինչպես նաև Ռուսաստանի կրոնի պաշտոնական կայքէջերում պետք է տեղադրվեն կաշառակերության դեմ բնույթի նյութեր: