Սամցխե-Ջավախքի Ճոբարեթ գյուղում Արաքս գետի մշակութային բնակավայր են հայտնաբերել, հաղորդում է Akhaltskha.net-ը:

Այդ նմուշները պատկանում են մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին: Ասպինձայի մունիցիպալիտետի Ճոբարեթ գյուղի Արաքս գետի մշակութային բնակավայրը ունի մոտ 5000 տարվա պատմություն:

Ասպինձայի մունիցիպալիտետի տեղեկատվությամբ այդ տարածքում անցկացվում են հնագիտական աշխատանքներ: Տվյալ հետազոտությունները անցկացվում են Վրաստանի Ազգային Թանգարանի և Ավստրալիայի Մելբուրն քաղաքի միասնական ուժերով:

Հնագիտական արշավախումբը տերասների արտեֆակտներ է գտել:

Հայտնաբերված են քարե շինություններ, բնակելի և տնտեսական ամբարներ, շտեմարաններ, կրակարաններ և ամանեղենի տարբեր տեսականիներ: