Առաջիկայում Բելառուսում արտադրվելու է համատեղ հայ-բելառուսական կոնյակ, որն այդպես էլ անվանելու են «Հայ-բելառուսական համատեղ արտադրության կոնյակ»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը:

Նա ընդգծել է, թե Բեառուսում արդեն տեղ է հատկացվել կոնյակի գործարանի եւ առեւտրի կենտրոնի համար, որտեղ բացառապես հայկական արտադրության ապրանքներ են վաճառվելու: «Կոնյակի սպիրտն առաքվելու է Հայաստանից, իսկ շշալցումն իրականացվելու է Բելառուսում»,- մանրամասնել է Ծառուկյանը: