Վրաստանի ԿԸՀ–ում 16 կուսակցություն է գրանցվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Երկու քաղաքական կուսակցությունների մերժել են։ Ընդհանուր առմամբ ԿԸՀ է դիմել 54 կուսակցություն, հայտնում է «Գրուզիա օնլայն»–ը։

ԿԸՀ ներկայացուցչի խոսքով՝ այսօրվա դրությամբ հանձնաժողովը գրանցել է նաեւ 27 ՀԿ, որոնք մշտադիտարկում են իրականացնելու տեղերում։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2016-ի հոկտեմբերի 8-ին։