«Հանրապետական կուսակցության» ընտրական ցուցակը կգլխավորի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին: Նախընտրական շտաբը կղեկավարի կուսակցության ղեկավար Խաթունա Սամնիձեն, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:
Հայտնի է նաեւ, որ իրենց պաշտոնները կլքեն հանրապետական նախարարներ Թինաթին Խիդաշելին (պաշտպանության նախարար) եւ Պաատա Զաքարեիշվիլին (հաշտության գործերով եւ քաղաքացիական իրավահավասարության պետական նախարար): Եվս մի հանրապետական` շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին կմնա պաշտոնում եւ կլքի «Հանրապետական կուսակցության» շարքերը:
«Ուսուպաշվիլի-Հանրապետականներ» ընտրական սուբյեկտն այսօրվանից պաշտոնապես սկսել է նախընտրական արշավը: Խաթունա Սամնիձեն այսօր ճեպազրույցին հայտնել է, որ «հանրապետականները» ընտրությունների կգնան ինքնուրույն` դաշինքներից եւ կոալիցիաներից դուրս:




























