Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչարեւիչը կարծում է, որ Ռուսաստանն է սադրել Վոլինսկի ողբերգությունը, հայտնում է Kresy.pl. կայքը։
Մաչարեւիչը նշել է, որ հենց Ռուսաստանն է «օգտագործել» ուկրաինացի ազգայնականներին 1939-1945թթ. իրադարձությունների ժամանակ։
Բացի այդ, նախարարն այդ ողբերգությունը որակել է որպես ցեղասպանություն։
Ավելի վաղ Լեհաստանի սենատը Վոլինսկի ողբերգության վերաբերյալ որոշում էր ընդունել եւ սեյմին կոչ է արել հուլիսի 11-ը սահմանել որպես Լեհաստանի Երկրորդ Հանրապետության քաղաքացիների դեմ ուկրաինացի ազգայնականների կողմից իրականացրած ցեղասպանության օր։




























