Եվրոգոտու ֆինանսների նախարարները համաձայնության են եկել Իսպանիայի եւ Պորտուգալիայի դեմ պատժամիջոցների կիրառման պաշտոնական գործընթացը սկսելու վերաբերյալ՝ ԵՄ սահմանած ժամկետներում բյուջեի դեֆիցիտը չնվազեցնելու պատճառով։
Հայտարարության մեջ ասված է, որ ֆինանսների նախարարների խորհուրդը վճռել է, որ Իսպանիան եւ Պորտուգալիան արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել՝ բյուջեի դեֆիցիտի կրճատման հանձնարարականներին համապատասխան։
Այդ երկրները 10 օր ունեն իրենց փաստարկները ներկայացնելու եւ որոշումը բողոքարկելու համար։





























