Չինաստանը չի ընդունի ոչ մի պնդում կամ գործողություն, որոնք հիմնված են Հարավչինական ծովի հարցով արբիտրաժի որոշման վրա։ Այս մասին ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը։
Հաագայի արբիտրաժային դատարանի մշտական պալատը որոշում էր կայացրել այն մասին, որ Չինաստանը գերակա իրավունքներ չունի Հարավչինական ծովի նկատմամբ, փոխանցում է «Սինհուան»։
Սի Ձինպինի խոսքով՝ տարածքային ինքնիշխանությունն ու Հարավչինական ծովում Չինաստանի իրավունքներն ու շահերը ոչ մի դեպքում չպետք է ենթարկվեն արբիտրաժի որոշումներին։
Միջազգային դատարան հայց էր ներկայացրել Ֆիլիպինները, որը պնդում է, որ այդ ջրային տարածքում Չինաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքները։





























