Իռլանդիան եւ Գերմանիան հույս ունեն, որ Բրիտանիայի նոր կառավարությունը Թերեզա Մեյի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո արագ կկողմնորոշվի ԵՄ–ի հետ իր հարաբերություններում։ Այս մասին համատեղ հայտարարություն են արել Իռլանդիայի վարչապետ էնդա Քեննին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է RTÉ.–ն։

Քեննիի խոսքով՝ ԵՄ–ն չի կարող առաջարկներ անել երկու կողմերի հարաբերությունների հարցով, քանի դեռ Բրիտանիայի ռազմավարության մեջ հստակություն չլինի։