ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 12-ին, ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը զորակցության եւ սփոփանքի խոսք է հղել նախագահ Մատարելլային, տուժածների ընտանիքներին եւ Իտալիայի բարեկամ ժողովրդին, վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:




























