Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը պետք է ճկունություն ցուցաբերեն Միության հետ Լոնդոնի հետագա հարաբերությունների շուրջ բանակցություններում: Ըստ Reuters-ի, այս մասին Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Ջեք Լյուն:

Նրա խոսքով՝ բոլոր կողմերի շահերից է բխում, որպեսզի Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունների արդյունքը բարձր մակարդակով ինտեգրված հարաբերությունները դառնան:

Ըստ Լյուի՝ կարեւոր է, որպեսզի կողմերը ճկունություն ցուցաբերեն՝ փոխադարձ ընդունելի արդյունքի հասնելու համար: