Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է քննարկել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Ըստ Washington Post-ի, քննարկումը կկայանա սեպտեմբերի 5-ին:
Որոշումն ընդունվել է՝ կապված կրկնակի հանրաքվե անցկացնելու մասին հանրագրի հետ, որն ավելի քան 4 մլն մարդ է ստորագրել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել էր հանրագիրը: «Ինչպես վարչապետն ասաց՝ որոշումներին պետք է հետեւել: Մենք պետք է ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթաց նախապատրաստենք: Կառավարությունը ձգտում է բանակցություններում բրիտանացի ժողովրդի համար լավագույն արդյունք ապահովել»:





























