Մալիի հյուսիսում բողոքի ակցիայի ընթացքում առնվազն 3 մարդ է զոհվել: AFP-ի փոխանցմամբ, Գաո քաղաքում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, ավելի քան 30 վիրավոր կա:

Ցույցերը կապված են Մալիի իշխանությունների եւ ապստամբների կոալիցիայի միջեւ մեկ տարի առաջ ստորագրված համաձայնագրի իրականացման հետ:

Փաստաթուղթն ուղղված էր ծայրահեղական իսլամական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող երկրի հյուսիսում անկարգությունները դադարեցնելուն: