Օդեսայի օդանավակայանը կարող է շուտով դադարեցնել գործունեությունը, եթե Ենթակառուցվածքների նախարարությունը թռիչքուղու վերանորոգման կամ նորի կառուցման որոշում չկայացնի: Ըստ Ուկրինֆորմի, Կիեւ-Օդեսա նոր չվերթի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին:
«Ենթակառուցվածքների նախարարությունը պետք է թռիչքուղու վերանորոգման կամ կառուցման մասին որոշում կայացնի: Դա չանելու դեպքում Օդեսայի օդանավակայանը կարող է դադարեցնել գործունեությունը, ես զգուշացնում են»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ «Բորիսպոլ» օդանավակայանը պահպանում է մենաշնորհը: Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի բիզնեսի մթնոլորտի առողջացման համար հարկավոր է վերացնել մենաշնորհը:




























