Ամերիկան բաժանված չէ քաղաքական եւ ռասայական պատկանելության հիմքով, ինչպես կարող է թվալ: Դալլասում զոհված ոստիկանների հոգեհանգստի կարգի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով՝ ամերիկացիները պայքարում են նրա դեմ, ինչ ստիպված եղան ապրել անցյալ շաբաթ: «Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ. մենք չպետք է հուսահատվենք: Ես պնդում եմ, որ մենք պառակտված չենք, ինչպես կարող է թվալ»,- հայտարարել է Օբաման:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Դալլասում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերիկացիների սպանության դեմ բողոքի ցույցի ժամանակ 5 իրավապահ է զոհվել:




























