ճգնաժամի դեմ պայքարի շրջանակում:  Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն այդ մասին հայտնել է ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Այսօր մենք վերահսկողության տակ ենք առնում հինգ հիմնական նավահանգիստները` Գուանտան, Լա-Գուայրան, Պուերտո-Կաբելյոն, Մարակայբոն եւ Գուամաչեն», — հայտնել է նա:

Մադուրոն ճշտել է, որ հինգ խոշորագույն նավահանգիստներից յուրաքանչյուրի համար ինքը որոշել է կառավարման միասնական մարմին ստեղծել դրանց աշխատանքի վերակազմակերպման նպատակով:  Նավահանգիստների  պետական վարչության ղեկավար է նշանակվել գեներալ Էֆրաին Վելասկո Լուգոն: 

Ռազմական նավահանգիստները եւ երկրի մի շարք ձեռնարկությունները վերահսկողության տակ առնելը թույլ կտա հաղթահարել քաոսը, որը նպաստում է կոռուպցիային, նշել է նախագահը: 

Ենթադրվում է, որ նավահանգիստներում սկսված ստուգումների խնդիրներից մեկը կլինի արտասահմանից ներմուծվող մթերքների ստուգումը: