«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ հրապարակել բրիտանացի ֆոտոլրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ, որը գրոհայինների մոտ պատանդ է պահվում 2012-ից, հայտնում է The Mirror–ը։
Նոր 3-րոպեանոց տեսահոլովակում լրագրողը Իրաքի Մոսուլ քաղաքի համալսարանի ավերված շենքի ֆոնին է եւ պատմում է, թե ինչպես է այն ավերվել ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարվածից երեք ամիս առաջ։ Նրա խոսքով՝ սպանվել է 15 մարդ, վիրավորվել՝ 103–ը։
Բացի այդ, Քենթլին քննադատում է կոալիցիայի ավահարվածները։
«Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչու է կոալիցիան որոշել ոչնչացնել համալսարանը։ Ոչ ոք այստեղ չգիտի՝ ինչու»,– ասում է լրագրողը։
Նշենք, որ Քենթլին հաճախ է հանդիպում ԻՊ քարոզչական հոլովակներում։




























