Արգենտինացի դատավոր Խուլիան Էրկոլինին հուլիսի 12-ին որոշել է կնիքել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դստերը պատկանող բանկային սեյֆը փողերի լվացման գործի շրջանակներում։

Banco Galicia բանկ ժամանած ժանդարմերիայի աշխատակիցները չեն կարողացել անհապաղ իրականացնել դատարանի վճիռը, քանի որ բանկը փակ է եղել։ Infobae կայքի տեղեկություններով՝ իրավապահները շենքում կմնան մինչեւ առավոտ։

Այդ որոշման համար հիմք էր ծառայել նախագահի նախկին թեկնածու, պատգամավոր Մարգարիտա Ստոլբիսերի բողոքը, որը պնդում է, որ Քիրշներ ընտանիքի սեյֆերում մի քանի մլն պեսո գումար կա, որոնք հայտարարագրված չեն։

Ի պատասխան մեղադրանքների՝ Ֆերնանդես դե Քիրշները դատի էր տվել Ստոլբիսերին հերյուրանք տարածելու համար։

Պատգամավորի նոր բողոքը Քիրշներ ընտանիքին պատկանող Hotesur ընկերության միջոցով փողերի լվացման գործի հետաքննության մի մասն է։