Անցյալ տարի՝ ահաբեկման եւ այլախոհների դեմ պայքարի քարոզարշավի ընթացքում, Եգիպտոսի անվտանգության ուժերը առեւանգել եւ կտտանքների են ենթարկել հարյուրավոր մարդկանց։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ Ուսանողները, քաղաքական ակտիվիստներ, ցուցարարները, որոնց մի մասի անգամ 14 տարին չէր լրացել, անհետ կորել են, վկայում է իրավապաշտպանների զեկույցը, հաղորդում է BBC- ի ռուսական ծառայությունը:

Amnesty-ում կարծում են, որ բռնի կերպով անհետացածները դարձել են ներկայիս եգիպտական ռեժիմի «պետական քաղաքականության առանցքային գործիք» : Անհետացածներից շատերը Հատուկ ծառայությունների կողմից ենթադրաբար ամիսներով փակի տակ են պահվում՝ փակ աչքերով եւ կապկպված ձեռքերով։

Հիշեցնենք, որ այն պահից ի վեր ինչ ֆելդմարշալ Աբդուլ Ֆաթթահ Սիսին ռազմական հեղաշրջում էր իրականացրել, սպանվել է ավելի քան 1000 մարդ  եւ ավելի քան 40000–ն էլ ենթադրաբար ձերբակալվել են։