Ամերիկյան Մերիլենդի նահանգից ընտանեկան զույգին, որն իր տանը 310 շան համար առեւտրական օթեւան է պահել, մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է Daily Mail-ը:
Ապրիլին իշխանություններն Իդենում զույգի տանը 166 քոթոթ են հայտնաբերել, եւս 144-ը եղել է նրանց սեփականության տարածքում այլ շինություններում: Ուայկոմինոյի օկրուգի շերիֆը հայտնել է, որ պահելու պայմաններն իրենցից ներկայացնում էին «կենդանիների հանդեպ վերաբերմունքի առումով վատագույն դրսեւորումը, որը նա երբեւէ տեսել է»: Շերիֆը հայտնել է, որ զույգը հիմնականում պոմերանյան շպիցի քոթոթներ է բազմացրել եւ յուրաքանչյուրին վաճառել է 350-500 դոլարով:
Շները պահվել են հակասանիտարական պայմաններում, փրկարարները կենդանիներին հայտնաբերել են կեղտոտ եւ քաղցած` նեղ վանդակներում, շատերին շտապ հակասանիտարական օգնություն է անհրաժեշտ եղել: Տարածքում նաեւ կենդանիների մնացորդներ են հայտնաբերվել:
Կենդանիների նկատմամբ վերահսկողության շրջանային ծառայությունը ստիպված է եղել մահաբեր ներարկում անել մի շան, եւս 27-ը անասնաբուժական օգնություն է ստանում: Մնացած շների համար նոր տերերի են գտել:




























