ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվա կատարվելիք այցի ժամանակ ՌԴ իշխանություններին կառաջարկի Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի նոր նախաձեռնություն, գրում է The Washington Post–ը։

Պարբերականի տվյալներով՝ մասնավորապես կառաջարկեն ստեղծել Սիրիայում հետախուզության եւ օպերատիվ տեղեկության փոխանակման համատեղ խումբ, որպեսզի հետեւեն «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործողություններին։ Բացի այդ, Քերրին կառաջարկի համակարգել ԻՊ ահաբեկիչների դիրքերին ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի անկախ հարվածները։

Հայտնի է դարձել, որ դրա դիմաց Քերրին Մոսկվային կխնդրի թուլացնել Դամասկոսի վրա ազդեցությունը, որպեսզի Սիրիայի իշխանությունները սահմանափակեն ռազմական ավիացիայի ակտիվությունը եւ դրանք իրականացնի բացառապես հումանիտար կամ տարհանման նպատակներով։

Քերրին Մոսկվա կայցելի հուլիսի 14-ին։