Պեկինում G20-ի պետությունների աշխատանքի եւ զբաղվածության նախարարների հանդիպման ավարտին ընդունվել է Ձեռներեցության զարգացմանը նպաստող ծրագիրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի մարդկային ռեսուրսների եւ սոցիալական ապահովության նախարար Ին Վեյմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«G20 երկրների ձեռներեցության զարգացման ծրագիրը նախարարների հանդիպման գլխավոր արդյունքն է»,-ասել է նա։ Ին Վեյմինը նշել է, որ բանակցությունների արդյունքում ընդունված հռչակագրում, ձեռներեցություն անվանում է բավարար թվով աշխատատեղերի, ստեղծագործական, նորարարական եւ տնտեսական աճի կարեւոր շարժիչ ուժ:
«G20 երկրները համաձայնել են կյանքի կոչել գործողությունների ծրագրերը եւ ջանքեր գործադրել աշխատատեղեր ստեղծելու համար, որտեղ կծաղկի մարդկային արժեքավոր կապիտալի, հատկապես երիտասարդների ձեռներեցության պոտենցիալը»,- ընդգծել է նախարարը։




























