Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին պատմել է ռուսաստանցի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

Ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը պարզաբանել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախորդ անգամ նման եռակողմ զրույց տեղի է ունեցել հուլիսի  8-ին: Այդ ժամանակ Պուտինը ուշադրություն է դարձրել հարավ-արեւելքում ուկրաինական զորքի գործողությունների սադրիչ բնույթի վրա: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը  զրուցակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ազդել Կիեւի վրա  «մինսկյան պայմանավորվածությունների հստակ իրականացման ապահովման համար», հայտնում է  Lenta-ն: