Ճապոնիայի բնակչությունն արդեն 7 տարի շարունակ կրճատվում է եւ ընթացիկ տարվա սկզբին կազմել է 128 մլն 66 հազար 211 մարդ, ինչը 160 հազար 272–ով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ տվյալները։

2016-ի հունվարի 1-ի դրությամբ հենց ճապոնացիների թիվը պակասել է՝ հասնելով մինչեւ 125 մլն 891 հազար 742–ի ինչը 271 հազար 834-ով քիչ է, քան մեկ տարի առաջ։ Օտարերկրացիների թիվը, ընդհակառակն, աճել է 11 հազար 562-ով եւ կազմել 2 մլն 174 հազար 469 մարդ։

Այսպիսով՝ երկրում մշտապես բնակվող օտարերկրացիները կազմում են Ճապոնիայի բնակչության 1.7 տոկոսը։