Թուրքիայում ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչություններում հուլիսի 14–ին Ֆրանսիայի ազգային օրվան նվիրված միջոցառումները չեղյալ են հայտարարվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk–ը, Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանության կայքը հայտարարություն է տարածել, որ անվտանգության նկատառումներից ելնելով  Անկարայում, Ստամբուլում եւ ԻզմիրումՖրանսիայի ազգային օրվան նվիրված միջոցառումները չեղյալ են հայտարարվում։

 Նշվել է նաեւ, որ անորոշ ժամանակով հուլիսի 13–ից փակ են լինելու Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունն ու Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսությունը։