Դեւիդ Քեմերոնը պատգամավորների առաջ վերջին անգամ ելույթ ունենալիս խոստովանել է, որ հրաժարականից հետո կարոտելու է Լարրի կատվին, որը Բրիտանիայի վարչապետի նստավայրում մուկ բռնող է աշխատում։

«Շատ տխուր եմ, որ ստիպված եմ նրան լքել... Բայց նա կոլեկտիվի անդամ է, եւ այնտեղ նրան սիրում են»,– ասել է Քեմերոնը՝ ցույց տալով Լարրիի հետ արված լուսանկարը։

Լարրին Դաունինգ սթրիթ 10—ում էր հայտնվել 2011–ի փետրվարին, երբ Քեմերոնի ընտանիքը նրան 4-ամսական հասակում վերցրել էր կենդանիների ապաստարանից։