Իսպանիայի Պամպլոնա քաղաքում ավանդական ցլավազքի փառատոնի ժամանակ սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության կասկածանքով 15 մարդ է ձերբակալվել, հայտնում է AFP–ն։

9 օր տեւած փառատոնի շրջանակներում ցլավազքից բացի, եղել են համերգներ եւ երեկույթներ։ Հենց ժամանցի միջոցառումների ժամանակ էլ գրանցվել են այդ միջադեպերը։ Մասնավորապես կանայք բողոքել են, որ ձեռք են տվել իրենց կրծքերին։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունը ստացել է 15 բողոք։ Երկու կին հայտնել են, որ իրենց բռնաբարել են։