Ֆրանսիայի կառավարությունը Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին կոչ է արել հրաժարվել ամերիկյան Goldman Sachs բանկում պաշտոնից։ Ֆրանսիայի կառավարությունը Բարոզուի մտադրությունը սկանդալային է որակել, հայտնում է Reuters–ը։

Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի խոսքով՝ դա Բարոզուի կողմից սխալ  քայլ է եւ վատ ծառայություն Եվրամիությանը մի շրջանում, երբ  վերջինս հատկապես աջակցության կարիք ունի։
Նրա խոսքով՝ այդ քայլը բարձրացնում է շահերի բախման ու ԵՄ նախկին պաշտոնյաների համար կանոնների խստացման հարցը։