Բեռլինը մտադիր է Նամիբիայից ներողություն խնդրել նախկին Գերմանական Հարավ-Արեւմտյան Աֆրիկայում 1904-1908 թվականներին իրագործված զանգվածային սպանությունների համար: Համապատասխան հայտարարության հարցով երկկողմ բանակցությունները պետք է ավարտվեն մինչեւ այս տարեվերջ: Այս մասին հաղորդել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
DW-ի փոխանցմամբ, ծրագրվում է, որ Գերմանիայի եւ Նամիբիայի կառավարություններն ու խորհրդարանները հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որում հերերո եւ նամա ժողովուրդների տասնյակ հազարավոր ներկայացուցիչները սպանությունները ցեղասպանություն կորակվեն: Դրանից հետո ակնկալվում է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը պաշտոնապես ներողություն կխնդրի:
Այժմյան Նամիբիայի տարածքում կայսերական Գերմանիայի զինվորականների կողմից ավելի քան 75 հազար (որոշ տվյալներով էլ՝ ավելի քան 100 հազար) մարդ է սպանվել:




























