Մեծ Բրիտանիայի նոր ֆինանսների նախարար է նշանակվել Ֆիլիպ Հեմոնդը, որը Դեւիդ Քեմերոնի կառավարությունում զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը: Նրա նախորդը՝ Ջորջ Օսբորնը, արդեն հրաժարական է ներկայացրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԳ նախկին նախարար, Պահպանողական կուսակցության ղեկավար ընտրված Թերեզա Մեյը պաշտոնապես նշանակվել է վարչապետի պաշտոնում, ինչի կապակցությամբ էլ նախարարների նոր կաբինետ է ձեւավորում: