Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցերի նախարար է նշանակվել Դեւիդ Դեւիսը: Երկրի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Թերեզա Մեյը նոր կառավարություն է ձեւավորում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ԱԳ նախարար է նշանակվել: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Ֆիլիպ Հեմոնդն էլ նշանակվել է ֆինանսների նախարար:

ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Էմբեր Ռադդը, իսկ 2014 թվականից պաշտպանության նախարար աշխատող Մայքլ Ֆելոնը պահպանել է պաշտոնը: