Մալազիացի լուսանկարիչը վտանգավոր ճամփորդություն է կատարել դեպի Ֆուկուսիմայի կարմիր գոտի: Այն, ինչ նրան հաջողվել է լուսանկարել, ֆուտուրիստական ֆիլմ է հիշեցնում: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչի կարող է հանգեցնել միջուկային աղետը:

Ըստ Asian Correspondent-ի, Կյու Վի Լունգը եղել է Օկումա, Ֆուտաբա եւ Նամիե ուրվական-քաղաքներում: Նրա ուշադրությունը գրավել են լքված խանութները, սուպերմարկետները, լվացքատները:

Լուսանկարչի խոսքով՝ աչքերում այրոցք է զգացել, իսկ օդում՝ քիմիկատների սուր հոտ: «Ճառագայթման մակարդակն այնտեղ նախկինի պես բարձր է: Վերջին 5 տարիների ընթացքում քիչ մարդիկ են տեսել այդ քաղաքները: Ես սնունդ գտա, փող, ոսկի, համակարգիչներ եւ արժեքավոր այլ իրեր: Ինձ զարմացրեց, որ ոչ ոք չի թալանել քաղաքը»,- Facebook-ում տպավորություններն է ներկայացրել լուսանկարիչը: