Իրաքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից Օմար ալ-Շիշանին: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ջիհադականների հետ կապ ունեցող տեղեկատվական կայքերից մեկը:
Աղբյուրի համաձայն, Շիշանին սպանվել է Մոսուլի մատույցներում մարտերի ժամանակ:




























