ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ շատ արագ հնարավոր չի լինի վերականգնել վստահությունը ոստիկանության եւ ԱՄՆ քաղաքացիների միջեւ՝ Մինեսոթայում եւ Լուիզիանայում տեղի ունեցած միջադեպերից հետո:

«Քանի որ երկիրը շատ մեծ է ու բազմազան, եւ շատ են ոստիկանական բաժինները, ազնիվ կլինի խոստովանել, որ մենք նոր լարվածության ականատես կլինենք բնակչության եւ ոստիկանության միջեւ, եւ այս ամիս, եւ հաջորդ ամիս, եւ հաջորդ տարի, եւ էլի շատ երկար ժամանակ»,-ասել է Օբաման:

Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները «պետք է փորձեն կառուցողական կերպով լուծել առկա խնդիրները»:

Նշենք, որ բողոքի ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները Լուիզիանա նահանգի Բաթոն-Ռուժ քաղաքում գնդակահարեցին սեւամորթ տղամարդուն: Նմանատիպ միջադեպ է գրանցվել նաեւ Մինեսոթա նահագում, որտեղ ոստիկանության սպան գնդակահարել էր սեւամորթ տղամարդուն այն բանից հետո, երբ կանգնեցրել են նրա մեքենան ստուգելու համար: