Վրաստանին ԵՄ–ի հետ անվիզա ռեժիմ տրամադրելու գործընթացը կավարտվի 2016-ի հոկտեմբերին։ Այս մասին հայտնել է հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, փոխանցում է Imedi հեռուստաալիքը։

Համապատասխան հայտարարությունը Հանն արել էր Բաթումում մեկնարկած «Վրաստանի եվրոպական ուղին՝ կայունության, զարգացման եւ բազմազանության միությու» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ։

Եվրահանձնաժողովը 2015-ի դեկտեմբերի 18-ին ԵՄ Խորհրդին հանձնարարել էր շտապ կարգով դիտարկել Վրաստանի, Ուկրաինայի եւ Կոսովոյի հետ անվիզա ռեժիմ սահմանելու հարցը։