Թվիթեր միկրոբլոգի օգտատերերը Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին շփոթել են մի աղջկա հետ, որի էջում բազմաթիվ էրոտիկ լուսանկարներ են հրապարակված եղել: Համացանցի օգտատերերն այնքան ակտիվորեն են շնորհավորել պոռնոգրաֆիկ ֆիլմերի դերասանուհուն, որ նա ստիպված է եղել սոցիալական ցանցի իր էջում գրել, որ ինքը նոր վարչապետը չի։

Ինչպես պարզվել է, դերասանուհու անունն է Թերեզա Մեյ, ինչպես եւ վարչապետինը։ Պոռնոաստղի խոսքով՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 հազար շնորհավորանք է ստացել: Դերասանուհին որոշել է օգտվել անսպասելիորեն հայտնի դառնալու հանգամանքից եւ միանգամից գումար վաստակել՝ օգտատերերին առաջարկելով գումարի դիմաց ուղարկել իր թոփլես լուսանկարները՝ ստորագրությունով: Սակայն Մեյը լուսանկարների արժեքը չի հստակեցրել: