Գիտնականները կարեւոր գործոն են հայտնաբերել, որն ազդում է մարդու աշխատավարձի մակարդակի վրա: ԱՄՆ-ից մասնագետները փորձարկում են կատարել, որն ընդգրկել է երկու սեռի ավելի քան 14000 աշխատողի, հայտնում է Informing-ը:
Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ այն մարդիկ, որոնք ուշադիր հետեւում են իրենց արտաքին տեսքին, ջանում են խնամված երեւալ եւ հետեւում են դրես-կոդին, երեսուն տարեկանում ավելի շատ են վաստակում, քան իրենց այն տարեկիցները, որոնք դրան մեծ նշանակություն չեն տալիս:
Խնամված աշխատակիցները 70 տոկոսով ավելի շատ են վաստակում, քան փնթիները, հայտնել են գիտնականները:
Ամենահետաքրքիրն այն է, որ գիտնականները այդ գործոնն առանցքային են համարել, որովհետեւ կրթության մակարդակը, ընտանիքը, քաշը կամ էթնիկական ցուցանիշները ազդեցություն չեն գործել աշխատավարձի մակարդակի վրա:




























