Կրեմլում հաստատում են, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ կոորդինացնել համատեղ ջանքերը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Ես ուզում եմ հիշեցնել նախագահ Պուտինի բազմաթիվ հայտարարությունները, նա ասել է, որ Կրեմլում հենց սկզբից էլ կարծում էին, որ Սիրիայում եւ հարակից պետություններում ահաբեկչության դեմ արդյունավետորեն պայքարել հնարավոր է միայն համատեղ, համատեղ ջանքերի համադրման միջոցով: Ոչ թե ընդամենը տեղեկությունների փոխանակմամբ, այլ հենց համատեղ ջանքերի համադրմամբ», - լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ «Պուտինը բազմիցս ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ մեր ամերիկացի գործընկերները հրաժարվում են նման փոխգործակցությունից»:

«Եվ իհարկե, այդ դիրքորոշումը պահպանում է իր ամբողջ այժմեականությունը», - ընդգծել է Պեսկովը: